Հանդիպում-հաշվետվություն՝ «MENVIPRO» ծրագրի շրջանակներում
Հոկտեմբերի 29, 2019Ս/թ հոկտեմբերի 28–ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ԳԿՄԿ վարչական անձնակազմին ներկայացրեց «MENVIPRO» ծրագրի առաջին տարվա հաշվետվությունը:
Հանդիպմանը քննարկվեցին ծրագրի շրջանակներում կատարված գործողությունները և մինչ այժմ ձեռք բերված արդյունքները: Նշվեց, որ կատարվել է համեմատական վերլուծություն՝ դասընթացների բովանդակությունը համեմատելով միջազգային չափանիշներով առաջնորդվող եվրոպական գործընկեր համալսարանների (Տուշայի համալսարան, Լիսաբոնի տեխնիկական համալսարան, Մարտին Լյութերի Հալլե Վիթենբերգ համալսարան, Իտալիայի հետազոտությունների ազգային խորհուրդ) և եվրոպական այլ առաջադեմ համալսարանների (Վաղենինգենի համալսարանում հետազոտական կենտրոն, (Նիդերլանդներ), Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարան (Իտալիա), Ժնևի համալսարան (Շվեյցարիա), Օսլոյի համալսարան (Նորվեգիա), Ռեդինգի համալսարան (Անգլիա), Դուբլինի համալսարանական քոլեջ (Իռլանդիա), Նյուքասլի համալսարան (Անգլիա), Թրիերի համալսարան (Գերմանիա), Նորթումբրիայի համալսարան (Անգլիա) կողմից առաջարկվող համարժեք դասընթացների հետ: 11 դասընթացների առարկայական նկարագրերն ավելի մանրամասն 13 չափանիշների շրջանակներում համեմատվել են 12 առաջավոր գիտակրթական հաստատությունների կազմած առարկայական նկարագրերի հետ: Համեմատական վերլուծության արդյունքում վեր են հանվել ծրագրերի հիմնական նմանություններն ու տարբերությունները, առաջարկվել են բարեփոխման ուղիները:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև ՀՀ-ում բնապահպանական կրթության ՍՎՈԹ վերլուծություն, որը ներկայացնում է բնապահպանական կրթության ներկա իրավիճակը ՀՀ-ում, շահեկիցներին, առկա ռեսուրսները և օրենսդրական կարգավորումները:
Հանդիպման ավարտին առաջարկվեցին ծրագրի բարեփոխման հետագա ուղիները: