Գլխավոր էջ





Հաշվետվության ներկայացում MENVIPRO ծրագրի շրջանակներում

Օգոստոսի 2, 2019

Ս.թ. օգոստոսի 1-ին ԳԱԱ Էկոկենտրոնում տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ օրակարգի հարցերից էր նաև «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի (MENVIPRO) ծրագրի շրջանակներում հաշվետվության ներկայացումը Գերմանիայի Հալլե քաղաքում գտնվող Մարտին Լյութերի համալսարանի Երկրաբանական գիտությունների և աշխարհագրության ինստիտուտ կատարած այցի մասին:

Ծրագրի մասնակիցներ Գևորգ Տեփանոսյանը և Շուշանիկ Ասմարյանը ներկայացրեցին ս/թ հուլիսի 21-24-ը կայացած այցի ընթացքում կատարված աշխատանքները՝ մասնավորապես տվյալ համալսարանում դասավանդվող աշխարհատեղեկատվական համակարգերին և հեռահար զննմանն առնչվող դասընթացների կառուցվածքը, մոդուլների կազմակերպման առանձնահատկություններն ու մանրամասները, դասավանդման գործընթացը, ինչպես նաև ներկայացրեցին առաջարկություններ, թե ինչպես բարելավել ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործում» ամբիոնում դասավանդվող «Աշխարհագրական-տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ)», «Տարածական տեղեկատվական ենթակառուցվածքներ և կառավարում», «Լանդշաֆտի պլանավորում» դասընթացները գերմանական փորձի ուսումնասիրության հիման վրա: