Գլխավոր էջ





Հեռավար դասընթացների հանրային քննարկումներ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Հունվարի 30, 2015

ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ ևհամապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը մեկնարկել է հեռավար դասընթացներ նախատեսված հասարակության լայն շերտերի համար և ս.թ. հունվարի 29-ին տեղի ունեցավ սեմինար - քննարկում գործարկված հեռավար դասընթացների ծրագրերի քննարկման նպատակով, որը տեղի ունեցավ առցանց տեսակոնֆերանսների նորաբաց դահլիճում: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյանը ողջունեց քննարկման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց հեռավար ծրագրի աշխատակազմին և մասնակից դասախոսներին կատարված աշխատանքի և ծրագրի բարեհաջող իրականացման համար:
Հեռավար ծրագրի ղեկավար, ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց ծրագրի ընթացքը, ծրագրի նվաճումները և ձեռք բերումները, ինչպես նաև նշեց ծրագրի միջազգային հեռանկարների մասին:
Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին դասընթացների կառուցման առավել արդյունավետ ուղիները և եղանակները, արդեն իսկ գործարկված դասընթացների կառուցվածքը, բովանդակությունը, ուսանողների մասնակցությունը, ինչպես նաև քննարկվեցին ուսանողների հարցման արդյունքները, մասնավորապես՝ ուսանողների կարծիքները և առաջարկները հեռավար կրթության և դասընթացների վերաբերյալ: