Գլխավոր էջ





Աննա Բարոյանի ներկայացրած աշխատանքի շրջանակներում քննարկվեց «Քոուչինգի կիրառության հիմնախնդիրները ՀՀ կազմակերպությունների զարգացման գործում»

Մարտի 23, 2021

Քննարկվեցին նաև ընկերություններում հաճախ հանդիպող հիմնական խնդիրները, որոնք են՝ժամանակի կառավարումը, միջանձնային հարաբերությունները, երիկարաժամկետ պլանավորումը և կորպորատիվ մշակույթը: Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ բիզնեսում քոուչինգի օգտագործումը կարող է շահույթն ավելացնել միջինը 46%-ով: Քոուչինգն օգնում է տեսնել բիզնեսի և կյանքի մեծ պատկերը, տալիս է արդյունավետ հետադարձ կապ բիզնեսի ուժեղ և թույլ կողմերի մասին, օգնում է բացահայտել բիզնեսի հնարավորությունները, օգնում է տարանջատել անձնական և գործնական կյանքը, լսում է խնդիրները, օգնում է նպատակներ դնել և հասնել դրանց, մշակել ծրագիր, ինչպես նաև քաջալերում է՝ կերտելով ինքնավստահություն:Հանդիպման արդյունքում որոշվեց մարտ ամսին անհատական քոուչինգ հանդիպում անցկացնել տնտեսագիտության ամբիոնի դասախոսների, իսկ ապրիլին՝ ամբիոնի ուսանողների հետ։