Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում մեկնարկել է մագիստրոսական թեզերի առցանց նախապաշտպանության գործընթացը

Ապրիլի 23, 2020

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում արդեն իսկ մեկնարկել է 2-րդ կուրսի ուսանողների մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունը՝ հեռավար ձևաչափով: Այսօր տեղի ունեցավ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի երկրորդ կուրսի ուսանողների թեզերի նախապաշտպանությունը. հատկանշանական և գովելի էր այն հանգամանքը, որ ամբիոնի ուսանողների կողմից ներկայացված բոլոր աշխատանքները փորձարարական, նորարական և կիրառական բնույթի էին՝ ուղղված ՀՀ բնապահպանական տարբեր խնդիրներին: Բոլոր մագիստրանտները ներկայացրին իրենց կողմից կատարված հետազոտական աշխատանքը, ակտիվ քննարկումների ժամանակ պատասխանեցին հնչած հարցերին:

Մագիստրոսական աշխատանքների ընթացքում հատկապես շեշտվեց այն հանգամանքը, որ արդեն աշխատանքները տպագրվում են նաև գիտական ամսագրերում, ինչը շատ կարևոր ձեռքբերում է հետազոտահեն կրթության և դեպի գիտություն առաջին քայլերի կատարման ուղղությամբ: