Գլխավոր էջ





Մագիստրանտների պրակտիկ դասը «The Alexander, A Luxury Collection Hotel, Yerevan 5*» հյուրանոցում

Մայիսի 6, 2019

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Տուրիզմի կառավարում» մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտները ս. թ. ապրիլի 18-ին Կենտրոնի հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետ Ա. Շահազիզյանի աջակցությամբ և դասախոս, դոցենտ Զ. Գ. Հայրյանի ուղեկցությամբ այցելեցին «The Alexander, A Luxury Collection Hotel, Yerevan 5*» հյուրանոց՝ «Հյուրանոցում ծառայությունների կազմակերպումը և կառավարումը» դասընթացի գործնական դասախոսություն անցկացնելու նպատակով: Հյուրանոցում մագիստրանտները ծանոթացան մարքեթինգի բաժնին, ընդունելության և տեղավորման ծառայության աշխատանքին, հյուրանոցային ծառայությունների ամրագրման տեսակներին, ինչպես նաև լսեցին դասախոսություն՝ հյուրանոցային համարների ստանդարտացման վերաբերյալ, եղան «Նախագահական», «Ապարտամենտներ», «Սյուիտ», «Լյուքս» համարներում:

Հյուրանոցի աշխատակիցները մագիստրանտներին ծանոթացրին «Marriott» ընկերության գործունեությանը, որի ցանցում է գործում նաև «The Alexander, A Luxury Collection Hotel, Yerevan 5*» հյուրանոցը:

Մագիստրանտները ծանոթացան նաև հյուրանոցի ռեստորանի ճաշացանկին, ֆիրմային ճաշատեսակներին և սպասարկման ծառայությանը: