Գլխավոր էջ





Գործնական դասախոսություն «Ռոյալ Երևան» հյուրանոցում

Մարտի 22, 2016

2016 թ-ի մարտի 17-ին  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի «Տուրիզմի կառավարում» մասնագիտության 2-րդ  կուրսի մագիստրանտները դասախոս, դոցենտ  Զ. Գ. Հայրյանի ուղեկցությամբ այցելեցին  «Ռոյալ Երևան» հյուրանոց՝ «Հյուրանոցային տնտեսություն» առարկայից գործնական դասախոսություն անցկացնելու նպատակով:
Հյուրանոցում մագիստրանտները ծանոթացան մարքեթինգի բաժնին,  ընդունելության և տեղավորման ծառայության աշխատանքին, հյուրանոցային ծառայությունների ամրագրման տեսակներին, ինչպես նաև լսեցին դասախոսություն՝ հյուրանոցային համարների ստանդարտացման վերաբերյալ, եղան «Պրեզիդենտական», «Ապարտամենտներ», «Սյուիտ», «Լյուքս» համարներում:
Հյուրանոցի աշխատակիցները մագիստրանտներին ծանոթացրին «Ռենկո» ընկերության գործունեությանը, որի ցանցում 1992 թվականից գործում է նաև «Ռոյալ Երևան» հյուրանոցը:
Մագիստրանտները ծանոթացան նաև հյուրանոցի ռեստորանի ճաշացանկին, ֆիրմային ճաշատեսակներին և սպասարկման ծառայությանը: