Գլխավոր էջ





Հետպատերազմական Հայաստան․ հնարավորություններ և մարտահրավերներ

Մարտի 25, 2021

Անչափ կարևորելով կրթության և գիտության դերը երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակից ելքեր գտնելու գործում՝ սույն թվականի մարտի 22-ից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մեկնարկեց հինգօրյա դասընթաց՝ «Հետպատերազմական Հայաստան․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով։ Առաջին հանդիպման բանախոսը ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն էր, որը ներկայացրեց «Էլիտան՝ որպես ռազմավարական ապագայի երաշխավոր» խորագրով թեման։ Ներկաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել բանախոսին։ Մասնակիցները տպավորված էին, քանի որ թեման իսկապես արդիական էր և մտահոգիչ:

Համավարակով պայմանավորված՝ դասընթացն անցկացվում էր հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի բաժին