Գլխավոր էջ





Ուսուցողական այցի շրջանակներում Կենտրոնի ներկայացուցիչները հանդիպում են Կրակովի մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Մայիսի 12, 2022

Ս.թ. մայիսի 10-11-ը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի պետ, բ.գ.թ., դոցենտ Նարինե Վարդանյանը ուսուցողական այցով գտնվում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գործընկեր Կրակովի մանկավարժական համալսարանում (Pedagogical University of Kraków):

Հընթացս կազմակերպվում են հանդիպումներ, որոնցից կարելի է առանձնացնել հանրահայտ գերմանացի գիտնական, նեյրոկենսաբան, պրոֆեսոր Մանֆրեդ Շպիթցերի հետ հանդիպումը, որին ներկա էին նաև Կենտրոնի դասախոսներ Նարինե Մանուկյանն ու Արուսյակ Ալեքսանյանը։ Մայիսի 11-ին Կենտրոնի ներկայացուցիչները հանդիպել են նաև Կրակովի մանկավարժական համալսարանի հոգեբանության դեպարտամենտի ղեկավար, դոկտոր Կարոլինա Պիետրասի հետ, քննարկել հետագա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները. պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու բուհերի հոգեբանության ամբիոնների միջև փոխհամագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին