Գլխավոր էջ





Մասնակցություն «Հարկային և մաքսային արտոնությունների տրամադրումը և «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրառումը ԵՄ ֆինանսավորում ստացած բուհերի կողմից» աշխատաժողովին

Ապրիլի 25, 2019

2019թ․ ապրիլի 19-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվհասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունեցավ  աշխատանքային քննարկում հետևյալ խորագրով՝ «Հարկային և մաքսային արտոնությունների տրամադրումը և «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրառումը ԵՄ ֆինանսավորում ստացած բուհերի կողմից»։ Միջոցառմանը հրավիրված էին ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ Էրազմուս+ ծրագրեր իրականացնող 13 պետական, մասնավոր և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսաների նախարարությունններից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, ինչպես նաև «Հանրային քաղաքականության հետազոտության ազգային կենտրոն» ՀԿ-ից։  Քննարկման նպատակն էր պետական մարմինների ներկայացուցիչների կողմից  պարզաբանումներ ստանալ եվրոպական ֆինանսավորամբ ծրագրերի իրականացման ընթացքում հարկազատման և պետական գնումների կարգերի վերաբերյալ։ Այս միջոցառմանը մասնակցում էր նաև «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» կարողությունների զարգացման ծրագրի հայկական կողմի համակարգող Գևորգ Տեփանոսյանը: Բնապահպանական կրթությունը կտրուկ արդիականացնելու նպատակով ծրագրի շրջանակներում ստեղծվելու է միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիա, որտեղ կիրականացվեն ուսանողական, արտաքին շահառուների հետ համագործակցային տարբեր նախագծեր։ Բնապահպանության ոլորտում միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիան ծրագրի հիմնական շոշափելի արդյունքներից է, որը տարիներ շարունակ սահմանելու է հետբուհական կրթության որակի չափանիշները: Ավելին՝ լաբորատորիան հասանելի կդարձնի ժամանակակից լաբորատորայի ենթակառուցվածքները և հնարավորություն կտա իրականացնելու տարբեր նախագծեր համալսարանների և արտաքին շահառուների միջև և այս միջոցառման մասնակցությունը կարևոր քայլ էր ծրագրի իրականացման ընթացքում: