Գլխավոր էջ





Մասնակցություն Էրազմուս+ ծրագրի դրամաշնորհառու կազմակերպությունների մեկնարկային հանդիպմանը

Փետրվարի 1, 2019

2019թ. հունվարի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցավ դրամաշնորհառու կազմակերպությունների մեկնարկային հանդիպումը, որը կազմակերպել էր Եվրամիության կրթական, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալությունը (EACEA): Հանդիպման ընթացքում քննարկվեցին մրցույթում հաղթող ճանաչված և ԵՄ ֆինանսավորմանն արժանացած ծրագրերի կառավարման, աշխատանքների կազմակերպման, ֆինանսական կառավարման, հաշվետվությունների պատրաստման և այլ հարցեր:

Նշված միջոցառմանը մասնակցեցին:

Միջոցառումը հնարավորություն տվեց առանձին հանդիպումներ ունենալու EACEA-ի ներկայացուցիչների, ծրագրի մենեջերի, այլ ծրագրերի ներկայացուցիչների հետ և քննարկելու համատեղ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:

Այս միջոցառմանը մասնակցում էին «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի համակարգող պրոֆեսոր Ն. Մերենդինոն, Տուշայի համալսարան, Իտալիա, և ծրագրի հայկական կողմի համակարգող Գևորգ Տեփանոսյանը:

Բնապահպանական կրթությունը կտրուկ արդիականացնելու նպատակով ծրագրի շրջանակներում ստեղծվելու է միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիա, որտեղ կիրականացվեն ուսանողական, արտաքին շահառուների հետ համագործակցային տարբեր նախագծեր։ Բնապահպանության ոլորտում միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիան ծրագրի հիմնական շոշափելի արդյունքներից է, որը տարիներ շարունակ սահմանելու է հետբուհական կրթության որակի չափանիշները: Ավելին՝ լաբորատորիան հասանելի կդարձնի ժամանակակից լաբորատորայի ենթակառուցվածքները և հնարավորություն կտա իրականացնելու տարբեր նախագծեր համալսարանների և արտաքին շահառուների միջև: