ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի առցանց մշտադիտարկումը էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից
Մայիսի 6, 2021Ս/թ մայիսի 4-ին տեղի ունեցավ Էրազմուս+ կարողությունների զարգացման ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի առցանց մշտադիտարկումը Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից:
Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աշխատակիցներ Լանա Կառլովան և Անի Թորոսյանը, ԳԿՄԿ և էկոկենտրոնի համակարգող թիմը, Գավառի պետական համալսարանի համակարգող թիմը, ինչպես նաև ԳԿՄԿ Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոսական կազմը մասնակցեցին այս հանդիպմանը:
Էկոկենտրոնի տնօրեն, ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի վարիչ Լիլիթ Սահակյանը ներկայացրեց ծրագրի առաջընթացը և ձեռքբերումները՝ հաշվի առնելով COVID-19 համաճարակով պայմանավորված խնդիրները և ծառացած մարտահրավերները: Մասնավորապես ներկայացվեց ERLEP միջհամալսարանական բնապահպանական գիտակրթական լաբորատորայի համալրման գործընթացը, ձեռք բերված սարքերը, ներքին և արտաքին շահառուների հետ տարվող աշխատանքները, ERLEP լաբորատորիայում անցկացվող գիտահետազոտական պրակտիկաները, առարկայական նկարագրերի մշակման գործընթացը, հաջողված համագործակցությունը MENVIPRO և ABioNet Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի միջև, ԳԿՄԿ մագիստրանտների հետազոտական պրակտիկայի անցկացնումը տարբեր արտաքին շահառուների մոտ՝ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» («ՀԱԲԼԾԿ») ՊՈԱԿ, Կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանական վարչություն:
ԳԿՄԿ արտաքին կապերի բաժին պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց ծրագրի լուսաբանման շրջանակում իրականացված և իրականացվելիք աշխատանքները:
Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան անդրադարձավ ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններին և ընդհանուր ծրագրի իրականացման բարելավմանն ուղղված մի շարք առաջարկներ արեց: