Գլխավոր էջ





ԳԿՄԿ տնօրենությունն ամբիոնների վարիչների հետ ամփոփեց ընթացիկ ուսումնական տարին

Հունիսի 30, 2022

Ս.թ. հունիսի 27-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում տնօրենության և ԳԿՄԿ ամբիոնների վարիչների միջև՝ տնօրեն Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, ընթացիկ տարվա արդյունքների ամփոփման, ինչպես նաև նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ առաջիկա անելիքների պլանավորման նպատակով:

ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց ուսանողական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և կուրսերի ավագների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները, ինչպես նաև ամփոփեց ավարտվող ուսումնական տարվա արդյունքներն ու ունեցած ձեռքբերումները:

Հանդիպմանը մասնակից ամբիոնների վարիչները հակիրճ ամփոփեցին 2-րդ կիսամյակի գործունեությունը, ներկայացրին դասախոսների և ուսանողների ձեռքբերումների, միջազգային համագործակցության շրջանակներում ինչպես իրականացրած ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների մասին: Ընթացքում քննարկվեցին նաև հարցեր նոր ուսումնական տարվան ընդառաջ մագիստրատուրայի ընդունելության և առաջիկա անելիքների վերաբերյալ:

Հանդիպման վերջում ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը խոսեց 2022 – 2023 ուսումնական տարվա ընդունելության ընթացքի և կատարվող աշխատանքների մասին։ Ա. Սարգսյանը նշեց նաև, որ Գիտական խորհրդին կից ստեղծվել է վարկանիշավորման հանձնաժողով Կենտրոնի՝ միջազգային վարկանիշավորման աղյուսակներում ներգրավվածությունն ապահովելու նպատակով և հորդորեց ամբիոնների վարիչներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ աշխատանքներին օժանդակելու ուղղությամբ։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին