Տեղի ունեցավ AFISHE ծրագրի համակարգող թիմի հեռավար հանդիպումը EACEA համակարգողի հետ
Փետրվարի 13, 2023Ս/թ փետրվարի 13-ին տեղի ունեցավ հեռավար աշխատանքային հանդիպում «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի համակարգող թիմի և «Կրթության, աուդիո-վիզուալ և մշակութային կատարողական գործակալություն» (EACEA) գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Էմանուէլ Գերթի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ազգային համակարգողները Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական գործընկեր համալսարաններից, ինչպես նաև Հայաստանի և Ուկրաինայի Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգողներ Լանա Կառլովան և Սվետլանա Շիտիկովան:
Հիշեցնենք, որ «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) ծրագրի համակարգողն է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, (ՀԱԱՀ), ՀՀ գործընկերներն են՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, եվրոպական գործընկերներ են՝ Դուբրովնիկի համալսարանը, Պորտոյի համալսարանը, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանը Նիտրայում, իսկ ուկրաինական գործընկերներն են՝ Սումիի ազգային ագրարային համալսարանը և Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտը:
Հանդիպման նպատակն էր AFISHE ծրագրի ընթացիկ փուլի ներկայացումը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում նախատեսված առաջիկա գործողությունների մանրամասն քննարկումը:
Հանդիպման մասնակիցները արդյունավետ քննարկում կազմակերպեցին առկա խնդիրների վերհանմանն ու դրանց վերաբերյալ հրատապ լուծումներ տալու ուղղությամբ, մասնավորապես, անդրադարձ կատարվեց միագումար վճարման և պորտալում փաստաթղթղերի ներկայացման ընթացակարգերին: Մասնակիցների կողմից բարձրացվեցին մի շարք կարևոր հարցեր, որոնք առնչվում էին ծրագրի ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը, ձևաչափերի հաստատմանը, պայմանագրում փոփոխությունների և լրացումների կատարմանը, ծրագրի ընթացքում լուսաբանման և հաղորդակցման ձևաչափերին, ինչպես նաև հընթացս հստակեցվեցին առաջնահերթ հարցեր բյուջեի համամասնությունների փոփոխությունների, տեխնիկայի գնման ընթացակարգի, հաշվետվության ձևաչափերի լրացման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, գործողությունների վերջնաժամկետների ու միանվագ վճարումների իրականացման վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին