Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ում տեղի ունեցավ «Հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ» խորագրով մեկօրյա բացառիկ դասախոսություն

Հուլիսի 16, 2019

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի լեզվաբանության ամբիոնի, հանրային կապերի և կարիերայի կենտրոնի, ինչպես նաև ՈւԳԸ նախաձեռնությամբ ս.թ. հուլիսի 11-ին գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ» խորագրով մեկօրյա բացառիկ դասախոսություն: Դասընթացը վարում էր ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանը: Դասընթացի նպատակն էր ուսանողներին ներկայացնել, թե ինչպես կարելի է կատարել գիտահետազոտական աշխատանք, ծանոթացնել պաշտոնական գործավարության տեքստերի կազմության սկզբունքներին, ներկայացնել դրանց չափանիշներն ու առանձնահատկությունները ևն: Անդրադարձ եղավ նաև պաշտոնական գործավարության առավել գործածական տեքստերին:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝

  1. տեքստի տիպերը և դրանց առանձնահատկությունները,
  2. պաշտոնական գործավարության տեքստերը (դիմում, ինքնակենսագրություն, բնութագիր, պաշտոնական նամակ),
  3. գիտահետազոտական տեքստեր. առանձնահատկությունները և չափանիշները,
  4. գիտական ոճ. բովանդակային և լեզվական առանձնահատկությունները,
  5. հետազոտական աշխատանքի կառուցվածքը և առանձնահատկությունները,
  6. գիտական տեքստի ուղեկցող բաղադրիչները:


Դասընթացին մասնակցեցին գիտակրթական միջազգային կենտրոնի տարբեր ամբիոնների 2-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ՝ գիտակրթական տարբեր հաստատություններից:

ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի վարիչ Մ. Սարգսյանը և ՈՒԳԸ նախագահ Մ. Փարսադանյանը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը և պարբերաբար հանդես գալ նմանատիպ նախաձեռնություններով: