«ԳԿՄԿ-ում հարուստ գիտելիքների պաշար ձեռք բերելուց հետո այսօր աշխատում եմ Արմավիրի դեղատներից մեկում», - ԳԿՄԿ շրջանավարտ Լիլիթ Թովմասյան
Հունիսի 8, 2023Լիլիթ Թովմասյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեղագործության ամբիոնի շրջանավարտ է, ով ԳԿՄԿ-ում հարուստ գիտելիքների պաշար ձեռք բերելուց հետո այսօր աշխատում է Արմավիրի դեղատներից մեկում՝ որպես պահանջված դեղագործ:
«ԳԿՄԿ-ի պրոֆեսիոնալ դասախոսական կազմի և որակյալ կրթության մասին շատ էի լսել, ընկերներից շատերն են ավարտել ԳԿՄՆ-ն և հենց նրանց խորհրդով էլ մագիստրոսական կրթությունս շարունակել եմ ԳԿՄԿ-ի դեղագործության ամբիոնում:
Տեսական գիտելիքներին զուգահեռ՝ հնարավորություն ենք ունեցել պրակտիկ հմտություններ ձեռք բերել ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում և մասնակցել տարբեր հետազոտական աշխատանքներին, ինչն իր հերթին նպաստել է այսօր մրցունակ մասնագետ դառնալուն», - պատմում է Լիլիթը:
ԳԿՄԿ ապագա մագիստրանտներին Լիլիթը խորհուրդ է տալիս սովորել ողջ ներուժով, և նպատակին հասնելու ճանապարհին օգտվել ԳԿՄԿ ընձեռած բոլոր հնարավորություններից, քանի որ նոր բարձունքների հնարավոր է հասնել շարունակաբար կրթվելու միջոցով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին