ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ստորաբաժանումների տարեկան աշխատանքային պլանների քննարկում
Հունվարի 29, 2025Սույն թվականի հունվարի 29-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կայացավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված ստորաբաժանումների՝ 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանների քննարկմանը։ Ներկա էին Կենտրոնի տնօրենը, փոխտնօրենները, գիտական քարտուղարը, դեկանը, ինչպես նաև բոլոր բաժինների ղեկավարները։ Քննարկման առանցքում ներկայացված պլանների՝ Կենտրոնի ռազմավարական ծրագրին և բարելավման պլանին համապատասխանության գնահատումն էր։ Հանդիպում-քննարկմանը նախորդել էր պլանների նախնական գնահատում՝ կազմակերպված ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի կողմից։ Պլանների քննարկումն ընթացավ նախևառաջ այդ դիտարկումների շուրջ, ապա ծավալվեց ներկաների՝ միմյանց պլանների շուրջ արված դիտարկումներով և տնօրեն Արմեն Սարգսյանի՝ դրանց տված ամփոփիչ գնահատականով։
Ստորաբաժանումների ղեկավարներին ժամանակ տրվեց՝ վերջնական տեսքի բերելու իրենց մշակած տարեկան աշխատանքային պլանները՝ հաշվի առնելով քննարկման արդյունքները։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ստորաբաժանումների տարեկան աշխատանքային պլանների վերջնական տարբերակները հաստատման կներկայացվեն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի առաջիկա նիստում։