ԳԿՄԿ պատվիրակությունը Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում մասնակցում է աշխատաժողովին
Ապրիլի 27, 2023Ս/թ ապրիլի 25-28-ը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում ընթանում է Եվրամիության ERASMUS+ ծրագրի շրջանակներում իրականացվող Արմդոկտ (armdoct.com) կարողությունների զարգացման ծրագրի հերթական աշխատաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից աշխատաժողովին մասնակցում են տնօրեն Արմեն Սարգսյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը, որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը և գիտական քարտուղար Մերի Սարգսյանը։
Հայաստանյան 10 բուհի և ակադեմիական համայնքի ներկայացուցիչները վերջնական տեսքի են բերում և ամփոփում շուրջ 4 տարի տևած աշխատանքները՝ ուղղված Հայաստանում դոկտորական դպրոցների կայացմանն ու բարձրագույն կրթության երրորդ մակարդակի բարեփոխումներին։ Ծրագրի շրջանակներում կգործարկվեն վեց առանձին դոկտորական դպրոցներ և երկու համագործակցային դոկտորական դպրոց, որոնցից յուրաքանչյուրը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում և Եվրասիա միջազգային համալսարանում:
Դոկտորական դպրոցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և ԵՄՀ համատեղ համագործակցությամբ կգործարկվի իրավատնտեսագիտական ուղղվածությամբ կրթական ծրագիրը, որը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանումներկայացրեցին ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը և ԵՄՀ դասախոս Նաուրազ Լայուսը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին