Գլխավոր էջ





Կայացավ ԳԿՄԿ ամբիոնի վարիչների առցանց նիստը

Մարտի 27, 2026

2026 թ․ մարտի 26-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ ամբիոնի վարիչների հերթական առցանց նիստը։ Այն վարեց դեկան Ատոմ Մխիթարյանը։ Նա անդրադարձ կատարեց Կենտրոնի ուսումնական գործընթացի որոշ կազմակերպական հարցերի, ինչպես նաև ՈւԽ և ՈւԳԸ միավորումների անձնակազմային ու կանոնադրական թարմացումներին։

Նիստին ներկա էին նաև ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը և ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, ովքեր ամբիոնի վարիչներին ուղղեցին մի շարք ընթացիկ ցուցումներ և պատասխանեցին նրանց բարձրացրած հարցերին։

Տնօրեն Ա․Սարգսյանը, օգտվելով առցանց ձևաչափի ընձեռած հնարավորությունից, ներկայացրեց ԳԿՄԿ-ում իր կողմից մշակված և ներդրված մի քանի թվային գործիք, ինչպիսիք են ուսումնական գործընթացի ժամանակացույցի և դասացուցակների էլեկտրոնային ավտոմատացված համակարգերը, ինչպես նաև մշակման փուլում գտնվող «Ուսանողական պորտալ» բաժինը։ Վերջիններս ներկայացվեցին որպես արհեստական բանականության հնարավորություններն ակադեմիական միջավայրում կիրառելու արդյունավետ փորձ։

Հանդիպմանը ներկա էին նաև ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը և ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, ովքեր ամբիոնի վարիչներին փոխանցեցին իրենց ղեկավարած բաժիններում կատարվող աշխատանքների՝ ամբիոնի վարիչների հետ համագործակցություն ենթադրող հարցերը՝ համապատասխան տեղեկատվությամբ։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին