Erasmus+ բաց դասախոսություն՝ «Զբոսաշրջության զարգացման ընտրված ուղիները Մեքսիկայում» թեմայով
Մարտի 26, 2025
2025 թվականի մարտի 25-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հյուրընկալեց Erasmus+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում Լեհաստանից ժամանած դասախոսի՝ Աննա Վինիարչիկ-Ռազնիակին, որ ներկայացնում էր Կրակովի ազգային կրթական հանձնաժողովի համալսարանի Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնը։ Նա ԳԿՄԿ-ում կարդաց ճանաչողական դասախոսություն՝ «Մեքսիկայում զբոսաշրջության զարգացման ընտրված ուղիներ» թեմայով, որին մասնակցեցին ինչպես զբոսաշրջության կառավարման ոլորտում մասնագիտացող ԳԿՄԿ մագիստրանտները, այնպես էլ զբոսաշրջության ոլորտով հետաքրքրված այլ բուհերի ուսանողներ։
Բովանդակալից դասախոսությանը հաջորդեց ակտիվ հարցուպատասխան։
Դասախոսությունը հետաքրքիր էր և օգտակար, ինչը դրական արձագանք գտավ մասնակիցների մոտ, որ ցանկություն հայտնեցին՝ միջազգային հյուրերի մասնակցությամբ դասախոսությունների շարքը լինի շարունակական բնույթի։
Ի դեպ, Կրակովի ազգային կրթական հանձնաժողովի համալսարանի հետ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի համագործակցությունը սկիզբ է առել 2022 թվականից՝ նպաստելով տարբեր համատեղ ծրագրերի իրականացմանը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին