Գլխավոր էջ





Իտալացի գործընկերների դասախոսությունների շարքը ԳԿՄԿ-ում

Նոյեմբերի 15, 2024

Սույն թվականի նոյեմբերի 11-15-ին Էրազմուս+ փոխանակման ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հյուրընկալեց Նեապոլի Ֆեդերիկո 2-րդի անվան համալսարանի 3 պրոֆեսորների: Այցի շրջանակներում իտալացի գործընկերները հանդես եկան դասախոսությունների շարքով՝ նվիրված զբոսաշրջությանը և հոգեբանությանը:


Հնգօրյա դասախոսությունների բովանդակությունն այսպիսին էր՝



1. Ֆաբիո Կորբիսիերո

«Տուրիզմի սոցիոլոգիա. ենթակառուցվածքներ և մեթոդաբանություն»,

«Իտալական տուրիզմը Նեապոլի օրինակով»


2. Սալվատորե Մոնակո

«Ներառական տուրիզմ: Կայուն տուրիզմի սկզբունքները»,

«Թվային նորարարությունները տուրիզմում»


3. Աննա Լիսա Ամոդեո

«Տուրիզմը և հոգեբանությունը: Մոտիվացիա և բարեկեցություն»,

«Մշակութային տուրիզմ, բարեկեցություն և որակյալ կյանք»


Դասախոսություններին ներկա գտնվեցին ԳԿՄԿ-ի «Տնտեսագիտություն և կառավարում», «Հոգեբանություն» ամբիոնների ուսանողները և որոշ աշխատակիցներ, որ մեծ հետաքրքրությամբ և երախտագիտությամբ հաղորդակից դարձան իտալացի մասնագետների փորձին՝ նմանատիպ փոխայցելությունների ձևաչափը գնահատելով արդյունավետ՝ ի նպաստ միջազգային արդիական չափորոշիչներին  համապատասխանող հմուտ և բազմակողմանի զարգացած մասնագետ դառնալուն: