Գլխավոր էջ





ԳԿՄԿ դեղագետ մագիստրանտները՝ «Էսկո ֆարմ» դեղագործական ընկերությունում հյուր

Ապրիլի 10, 2025

2025թ. ապրիլի 9-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտոնի «Դեղագիտություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները՝ ԳԿՄԿ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ Արփինե Հարությանյանի և նույն ամբիոնի՝ «Դեղերի տեխնոլոգիա», «Դեղարտադրության որակի կառավարում» առարկաների դասախոս Էլմիրա Հակոբյանի ուղեկցությամբ, այցելեցին «Էսկո ֆարմ» դեղագործական ընկերություն և գործարան:


Ընկերության տնօրեն Միքայել Թովմասյանը ներկայացրեց «Էսկո ֆարմ»-ի ստեղծման պատմությունը, իրենց մոտ առկա հնարավորությունները, արտադրվող 100 անուն ապրանքատեսակները, վաճառքի և արտահանման պայմանները։


Իսկ արտադրության տնօրեն Տիգրան Գասպարյանը, որ ԳԿՄԿ Իրավագիտության մագիստրատուրայի շրջանավարտ է, մեծ սիրով ու պատրաստակամությամբ ուղեկցեց այցելու խմբին՝ իր մեկնաբանություններով ապահովելով բովանդակալից շրջայց։


Գործարանում ուսանողները ծանոթացան GMP և GPP ստանդարտների պահանջներին, ինչպես նաև քսուք, փոշի և հեղուկ դեղաձևերի արտադրության նրբություններին։


Այցելությունը սպասված էր և օգտակար: Այն դարձավ նախադրյալ՝ ԳԿՄԿ-ի և «Էսկո ֆարմ»-ի միջև առաջիկայում ավելի սերտ, կառուցողական և շարունակական համագործակցություն հաստատելու համար:


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին