Գլխավոր էջ





ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մայիսի 7, 2025

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

(1936 թ. մայիսի 1 – 2025 թ. մայիսի 5)

89 տարեկան հասակում մահացել է գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռադիկ Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանի գիտական գործունեությունը նվիրված էր քվանտային ռադիոֆիզիկայի, գերհաղորդականության կիրառական խնդիրների, տիեզերական հետազոտությունների և ռադիոաստղագիտության ոլորտներին՝ թողնելով դրանցում նշանակալի ավանդ։
Ռադիկ Մարտիրոսյանը նաև կարևոր դեր է ունեցել Հայաստանի գիտակրթական համակարգի կառավարման մեջ։ 1993–2006 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, իսկ 2006–2021 թթ.՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։ Այս պաշտոններում նա նպաստել է գիտական հաստատությունների պահպանմանը և զարգացմանը։
Նա արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, ինչպես նաև ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակներ։


ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և «Գիտության աշխարհում» հանդեսի խմբագրակազմը ցավակցում են Ռադիկ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ԵՊՀ-ականներին, գիտական համայնքին, մեծանուն մտավորականի կորստի ցավն ապրող լայն հանրությանը: