Գլխավոր էջ





Կրթական ծրագրերի ներքին մշտադիտարկում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ամբիոններում

Մարտի 4, 2025

2024-2025 ուստարվա սկզբից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մեկնարկել է ամբիոնների կրթական ծրագրերի ներքին մշտադիտարկման գործընթացը՝ համաձայն «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի (մշտադիտարկման) և պարբերական վերանայման կարգ»-ի: Այն իրականացվում է մշտադիտարկման խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են ԳԿՄԿ վարչական և պրոֆեսորադասախոսական անձակազմի աշխատակիցներ, ինչպես նաև արտաքին փորձագետներ: Մշտադիտարկման խմբում ԳԿՄԿ-ից ընդգրկված են ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը, կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, դեկանատի ավագ մասնագետ Ջուլիետա Սևյանը, համապատասխան ամբիոնի վարիչը, դասախոսական կազմի ներկայացուցիչներ:


Մշտադիտարկման նպատակը Կենտրոնի տվյալ ՄԿԾ-ի ներքին աուդիտն է՝ վերջին երեք տարիներին իրականացված աշխատանքների և նախանշած բարելավման տեսլականի կտրվածքով:

Արդեն  ներքին մշտադիտարկում են անցել ԳԿՄԿ-ի 6 ամբիոններ՝ Լեզվաբանության, Արևելագիտության, Երկրաբանության, Պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների, Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի, Ավիատիեզերական ճարտարագիտության:


Բոլոր ամբիոններում էլ գրանցվել է գործունեության պատշաճ ընթացք՝ բարելավման քայլերով ուղեկցված: Մշտադիտարկման հաշվետվությունները՝ համապատասխան արձանագրումներով և առաջարկություններով, խմբի կողմից ներկայացվելու են կրթության որակի ապահովման բաժին՝ հետագա գործընթացը կազմակերպելու նպատակով՝ ի աջակցություն ամբիոնների և ի բարելավում ԳԿՄԿ-ում իրականացվող կրթության որակի:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ամբիոնների կրթական ծրագրերի ներքին մշտադիտարկումների շարքը շարունակելի է:


Մշտադիտարկման ընթացքը՝ նկարաշարով:


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին