Սեմինար-դասախոսություն՝ «Ակադեմիական սոցցանցերը՝ որպես հետազոտողի արդիական գործիք» թեմայով
Դեկտեմբերի 3, 2024Նոյեմբերի 29-ին ԳԿՄԿ-ում կայացավ հերթական սեմինար-դասախոսությունը՝ «Ակադեմիական սոցցանցերը՝ որպես հետազոտողի արդիական գործիք» խորագրով։ Այն վարեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղարն ու լեզվաբանության ամբիոնի վարիչը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Սարգսյանը:
Նա անդրադարձավ գիտական հանրության կողմից սոցիալական մեդիայի ակտիվ կիրառմանը, ակադեմիական սոցցանցերի միջոցով արտասահմանյան գործընկերների ձեռքբերմանը և անձնական գիտական աշխատանքի հանրայնացման գործընթացին։ Մանրամասն ներկայացվեցին ORCID հետազոտողի նույնականացման և Google Scholar ակադեմիական որոնողական համակարգերը, ResearchGate ակադեմիական սոցիալական կայքը, Scopus և Web of Science ակադեմիական տվյալների բազաները, ինչպես նաև ResearcherID ինտերակտիվ հարթակը:
Հանդիպման վերջում բանախոսը ոգևորությամբ նշեց, որ հաճելիորեն զարմացել է ուսանողների կողմից սեմինարի համար այսպիսի թեմայի ընտրության համար՝ հույս հայտնելով, որ նրանք ակտիվորեն կօգտվեն հանդիպման ընթացքում ներկայացված գործիքակազմից:
ԳԿՄԿ ուսանողները շնորհակալություն հայտնեցին բանախոսին՝ երիտասարդ հետազոտողի համար խիստ կարևոր թեմայի հանգամանալից և հետաքրքիր մատուցման համար։