Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը

Դեկտեմբերի 30, 2021

 Սիրելի՛ հայրենակիցներ,


 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ։ Մնալով այն համոզմանը, որ մեր երկրի տնտեսության կայացման ու հզորացման գործում կրթության և գիտության շարունակական ու հետևողական զարգացումը այլընտրանք չունի, պիտի միասնական ուժերով կարողանանք հասնել այդ նպատակին։ Պիտի ընդունենք, որ ուսուցչի, դասախոսի, գիտնականի աշխատանքը այն առանցքային հիմնասյուներից է, որը պիտի ապահովի վաղվա հզոր Հայաստանի գոյությունը։ Այդ մարդկանց կատարած աշխատանքը պիտի ըստ արժանվույն գնահատվի և օրինակ ծառայի մեր երիտասարդների համար` ոգևորելով նրանց ստեղծել և արարել` ի նպաստ մեր երկրի։


 Ամփոփելով անցնող տարին՝ կարող ենք փաստել, որ Կենտրոնը ունեցավ բազմաթիվ ձեռքբերումներ՝ ենթակառուցվածքների ստեղծան և բարելավման, կրթական ծրագրերի արդիականացման, համագործակցային կապերի ընդլայնման և նոր նախաձեռնությունների ուղղությամբ։


 Պրոֆեսորադասախոսական անձնակազմը արձանագրեց հաջողություններ տեղական և միջազգային գիտակրթական հարթակներում՝ մասնակցելով տարբեր վերապատրաստումների, գիտաժողովների, սեմինարների՝ տպագրելով արժեքավոր աշխատանքներ տեղի և արտասահմանյան պարբերականներում։


 Գիտակրթական միջազգային կենտրոնը շարունակելու է իր առաքելությունը՝ կրթելու և դեպի գիտությունը ուղղորդելու մեր պայծառ երիտասարդներին, ոգևորելու և աջակցելու նրանց վեհ գաղափարները կյանքի կոչելու գործում, բարելավելու և զարգացնելու ենթակառուցվածքներն ու այն միջավայրը , որտեղ ուսանողը հաճույքով ու նվիրումով կշարունակի հարստացնել իր գիտելիքներն ու փորձը։


 Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ, մաղթում եմ խաղաղություն և առաջընթաց մեր երկրին, իսկ Ձեր ընտանիքներին` առողջություն, երջանկություն և նպատակների իրականացում։


Արմեն Սարգսյան

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն