Պրակտիկայի նոր հնարավորություն ԳԿՄԿ ուսանողների համար
Հունիսի 10, 2021ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի ուսանողներն այսուհետ եզակի հնարավորություն ունեն իրենց գիտահետազոտական պրակտիկան անցնել ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, մասնավորապես՝ սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայում` այսպիսով ամրապնդելով ակադեմիա-արդյունաբերություն-հասարակություն կապերը և մեծացնելով մեր շրջանավարտների աշխատունակության հնարավորությունները ժամանակակից մրցակցային աշխատաշուկայում:
Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան իրականացնում է սննդամթերքի անվտանգության ցուցանիշների հետազոտություններ ըստ բաժինների: Փորձերն իրականցվում են գերճշգրիտ սարքավորումներով (GC-MS-MS, LC-MS-MS, AAS, HPLC, իոնային քրոմաըոգրաֆներ և այլն): Իրականացվում են պարենային հումքի, կենդանական և բուսական ծագման սննդամթերքի և կերերի լաբորատոր փորձարկումներ հետևյալ ցուցանիշների նկատմամբ՝ թունավոր տարրեր, թունաքիմիկատներ, միկոտոքսիններ, հակաբիոտիկներ: Հանրապետությունում եզակի սարքերի լրակազմի օգնությամբ իրականացվում է նաև ալկոհոլային արտադրանքի հետազոտություն:
Կատարվում են նաև սնդամթերքի, հումքի, ջրի ֆիզիկաքիմիական ցուցանիշների հետազոտություններ, որոնք իրականացվում են հումքի և արտադրանքի որակի որոշման և կեղծիքների բացահայտման նպատակով: