Գլխավոր էջ





Նոր համագործակցություն և նոր հնարավորություններ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների համար

Մարտի 25, 2021

«ԱյԴԻ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում և գործարար մակարդակում դրանց կիրառման գործընթացներում` կնքեցին համագործակցություն հուշագիր, որով կողմերը պայմանավորվել են՝

  • Կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում Կենտրոնը ըստ նպատակահարմարության իր մասնագետների հետ համատեղ ներգրավում է նաև «ԱյԴԻ Բանկ» փորձառու աշխատողների և անդամների։
  • Կենտրոնը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմում ըստ փոխադարձ համաձայնության ներգրավում է «ԱյԴԻ Բանկ»-ի կողմից առաջադրված համապատասխան մասնագետների:
  • Կենտրոնի կողմից ուղեգրման դեպքում կրթական ծրագրով ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաները կարող են կազմակերպվել և անցկացվել «ԱյԴԻ Բանկ»-ում:
  • Կողմերը համատեղ կազմակերպում և անցկացնում են բաց դասեր, սեմինարներ և մասնագիտական քննարկումներ:
  • «ԱյԴԻ Բանկ»-ը ուսանողների համար կազմակերպում է հանդիպումներ բիզնեսի տարբեր ոլորտներում կայացած հաջողակ գործարարների հետ՝ իրենց անձնական փորձը ուսանողներին ներկայացնելու նպատակով։
  • «ԱյԴԻ Բանկ»-ը ըստ նպատակահարմարության և իր հայեցողությամբ թեստավորման և հարցազրույցների արդյունքում լավագույն ուսանողներին ապահովում է աշխատանքով՝ իր մոտ կամ իր աջակցությամբ՝ գործընկերների մոտ։