Ընթանում են ԳԿՄԿ դասախոսների վերապատրաստումները՝ ուղղված հեռավար հարթակում դասընթացների պատրաստմանն ու վարմանը
Հունիսի 24, 2022Հունիսի 16-ից մեկնարկել են ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական կազմի համար կազմակերպված երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացները «Հեռավար հարթակում դասընթացների պատրաստում և վարում» թեմայով՝ Moodle հարթակից օգտվելու կարողությունների և հմտությունների ձևավորման, հեռավար դասընթացների մշակման և անցկացման նպատակով:
Վերապատրաստման դասընթացները վարում են ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Եղոյանը և ՏՏ բաժնի գլխավոր մասնագետ Գրետա Կարապետյանը: Երեք շաբաթվա ընթացքում դասախոսները կապահովվեն գիտելիքներով ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում դասընթացների ստեղծման, վեբկոնֆերանսների և այդ համակարգի օգնությամբ առցանց դասերի մշակման վերաբերյալ, ինչպես նաև դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն պրակտիկ գիտելիքներ և հմտություններ ուսանողների հետ արդյունավետ դասերի և համաժամանակյա քննարկումների կազմակերպման, առաջադրանքների ստեղծման և գնահատման ուղղությամբ՝ կիրառելով համակարգի գործիքակազմն ու հնարավորությունները:
Դասընթացը կրեդիտատար է, հետևաբար, դասընթացը բարեհաջող ավարտած դասախոսները կստանան համապատասխան կրեդիտներ։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին