Գլխավոր էջ





ՄԵՆՎԻՊՐՈ. քննարկումները շարունակվում են

Հոկտեմբերի 9, 2019

«Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» 598232-EPP-1-2018-1-IT-EPPKA2-CBHE-JP կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Թբիլիսիում շարունակվում են ծրագրի ընթացիկ աշխատանքների քննարկումները, պլանավորվում են նաև գալիք տարում կատարվելիք գործողությունները: Խոսքը մասնավորապես 2020 թվականին կայանալիք ամենամեծ իրադարձության՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում կազմակերպվելիք ամառային դպրոցի մասին է՝ «Բնապահպանական կրթությունը հանուն կայուն առողջության»:

Կողմերը քննարկեցին ամառային դպրոցի թեմատիկ դասախոսությունների շրջանակները, տեսական և գործնական մասերի հարաբերակցությունը, ամառային դպրոցի անցկացման ժամանակացույցը, նախնական գրանցման կարգը, շահեկիցների և մասնակիցների շրջանակին վերաբերող հարցեր:

Ծրագրի համակարգող Նիկոլո Մերենդինոն ներկայացրեց ծրագրի իրականացման որակի ապահովման չափանիշները, որոնք պետք է խստորեն պահպանվեն ծրագրի իրականացման ողջ ընթացքում:

Քննարկվեց նաև բնապահպանության ոլորտում միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիայի՝ օգտագործողների հասանելիությունը ապահովող համաձայնագրի նախնական տարբերակը:

Այնուհետև Վրաստանի համալսարանում շարունակվեց մասնագիտական դասախոսությունների շարքը՝ նվիրված թափոնների կառավարման տեխնոլոգիաներին, բնապահպանական միկրոկենսաբանությանը, ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաներին: