Գլխավոր էջ





ՈՒԳԸ-ՈՒԽ գործունեության 2022-2023 ուստարվա ամփոփում

Դեկտեմբերի 6, 2023

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաժնի պետ Լիլիթ Ադամյանի հանդիպումը Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի անդամների հետ՝ ուսանողական ինքնակառավարման մարմինների նախորդ տարվա գործունեության ամփոփման, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկման նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր գիտական և կրթական ոլորտներում ուսանողության նախաձեռնությունների սատարման, տարբեր գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկման, շնորհաշատ ուսանողների խրախուսման, գիտաժողովների և սեմինարների իրականացման, ազատ ժամանցին առնչվող և այլ ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները հանդես եկան մի շարք առաջարկներով ուսանողների մասնակցությունը ԳԿՄԿ առաքելության և նպատակների իրականացման գործընթացներում ակտիվացնելու ուղղությամբ, որոնք կիրականացվեն արդեն առաջիկայում:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել ԳԿՄԿ բարելավման պլանով նախատեսված միջոցառումները, որոնք պետք է ուղղված լինեն ԳԿՄԿ ուսանողական մարմինների մակարդակում կառավարման և վարչարարության լավագույն փորձի տարածմանը, շահակիցների տարբեր խմբերի հետ ֆոկուս-խմբային քննարկումների կազմակերպմանը, ՈՒԳԸ-ՈՒԽ կազմում ներգրավված ուսանողների թվի ավելացմանը՝ իրենց նախաձեռնություններով նպաստելով ԳԿՄԿ գործունեության բոլոր ոլորտներում դինամիկ առաջընթացի ապահովմանը:

Հանդիպման վերջում ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Եղոյանը խորհրդատվություն տրամադրեց ուսանողներին հեռավար ուսուցման հարթակից օգտվելու, տեխնիկական պայմանների, նյութերի տեղադրման և կիրարկման վերաբերյալ՝ շեշտելով ուսանողական ինքնակառավարման մարմինների գործունեության կարևորությունը ուսումնական գործընթացին սովորողների արդյունավետ ինտեգրման հարցում:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին