Գլխավոր էջ





Աշխատանքային հանդիպում ԳԿՄԿ միջազգային վարկանիշավորման հարցերի շուրջ

Դեկտեմբերի 23, 2022

Ս/թ դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ Կենտրոնի միջազգային վարկանիշավորման հարցերով հանձնաժողովի նիստ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը ներկայացրեց միջազգային վարկանիշավորման տարբեր ցանկերում Կենտրոնի ընդգրկման կարևորությունը և այդ ուղղությամբ առաջիկայում պլանավորվող աշխատանքները: Ընդգծեց գիտական արդյունքի վրա հիմնված խրախուսման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը։

Կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանն էլ իր հերթին ներկայացրեց միջազգային վարկանիշավորման համակարգերում ընդգրկվելու համար Կենտրոնի տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները, սկզբունքները և մեթոդաբանությունը։

Օրակարգային հարցի շրջանակում ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում հանձնաժողովի անդամները հանդես եկան մի շարք առաջարկություններով կայքի բարելավման, միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հոդվածների տպագրման, միջազգային համագործակցության տեսանելիության բարձրացման, դասախոսների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և այլ հարցերի շուրջ, որոնց իրականացման համար նշանակվեցին պատասխանատուներ:

Ծավալված քննարկման արդյունքում հստակեցվեցին տարբեր ստորաբաժանումների աշխատանքները, վերանայվեցին Կենտրոնի աշխատանքային գործունեության որոշ ցուցանիշներ, դրանց կիրառությունն ու չափելիությունը:

Միջազգային վարկանիշավորման հարցերով հանձնաժողովի նիստերը պարբերական բնույթ են կրելու, որի ընթացքում պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները կներկայացնեն կատարված աշխատանքները:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին