Հանդիպում սննդագիտության պրոֆեսոր, մոլեկուլային սնուցման լաբորատորիայի վարիչ Նիկոլո Մերենդինոյի հետ
Մայիսի 27, 2019
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի վարչական անձնակազմի` Իտալիայի Տուշայի համալսարան պաշտոնական այցի շրջանակներում գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը առանձին հանդիպում ունեցավ Սննդագիտության պրոֆեսոր, մոլեկուլային սնուցման լաբորատորիայի վարիչ Նիկոլո Մերենդինոյի հետ:
Քննարկվեցին բարձրագույն կրթության երրորդ աստիճանում ուսումնառության սկզբունքները Հայաստանում և Իտալիայում, հայկական ասպիրանտուրայի և իտալական դոկտորանտուրայի ուսումնական և հետազոտական պլանների համադրելիության խնդիրները, գիտական ղեկավարներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև համատեղ հետազոտությունների իրականացման պոտենցիալն ու հնարավոր ոլորտները: Հանդիպման ընթացքում խոսվեց գիտական առաջին աստիճանի հայցման ատենախոսության և գիտական հոդվածներին ներկայացվող պահանջների մասին: Հետաքրքիր է, որ Իտալիայում դոկտորի գիտական աստիճան ստանալուց հետո լայնորեն կիրառվում է հաբիլիտացիայի պրակտիկան, ինչը մասնագետին հնարավորություն է տալիս դասավանդել համալսարանում: