Հանդիպում Մանե Թանդիլյանի հետ
Նոյեմբերի 20, 2018Կարևորելով կրթություն-աշխատաշուկա արդի փոխառնչությունները ՀՀ-ում, պահանջարկի ձևավորման առկա իրավիճակը աշխատաշուկայում, շրջանավարտների ինտերգման հարցերը նոր աշխատավայրում՝ ս.թ. նոյեմբերի 17-ին ՝ Ուսանողների միջազգային օրը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժնի հրավերով ԳԿՄԿ ուսանողների հետ հանդիպեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Շնորհավորելով ուսանողներին՝ նախարարը նշեց, որ երիտասարդությունն ու ուսանողությունը մեր երկրի ներկան են, և պետություն կառուցելու գործում անչափ մեծ է նրանց դերը:
Հանդիպման ընթացքում խոսվեց ՀՀ- ում ստեղծված գործազրկության, համապատասխան մասնագետների պահանջարկի և առաջարկի անհամապատասխանելիության մասին:
Նախարարը կոչ արեց բոլոր ուսանողներին անդադար կատարելագործվել իրենց բնագավառներում և չվախենալ կամավորական աշխատանք կատարելուց, ինչն էլ հետագայում լավագույն փորձի օրինակ կարող է դառնալ: Քննարկվեց նաև կրթության թեման։ Ըստ Մանե Թանդիլյանի գիտելիքը միշտ պետք է լինի արդիական՝ համապատասխանելով երկրի աշխատաշուկայի պահանջարկին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժնի պետ Ա. Շահազիզյանը շնորհակալություն հայտնեց նախարարին այցի համար՝ նվիրելով «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի մի քանի օրինակներ և այլ ձեռնարկներ՝ ՀՀ ԳԱԱ 75- ամյակի և ԳԿՄԿ 20- ամյա գործունեության վերաբերյալ: Նա խոստացավ, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։