Գլխավոր էջ





Հանդիպում Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարանի դասախոսների հետ


էրազմուս+ դասախոսություն: «Քաղաքական հաղորդակցման փոփոխվող սցենարը»

էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ս/թ. սեպտեմբերի 14-ից 16-ը  Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարանի (Իտալիա) հասարակագիտության ոլորտների պրոֆեսորներ՝   Ռոսաննա դե Ռոսան և Ֆաբիո Կարբիսիերոն  հանրային դասախոսություններով այցելեցին Գիտակրթական միջազգային կենտրոն: Այցի նպատակները մի քանիսն էին՝ ծանոթանալ ԳԿՄԿ անձնակազմի հետ, ուսումնասիրել  Կենտրոնի կառուցվածքն ու գործունեությունը, ինչպես նաև հանրային դասախոսություններով ներկայանալ ԳԿՄԿ ուսանողական հանրությանը:

Այցի առաջին օրը տեղի ունեցավ հանդիպում ԳԿՄԿ տնօրեն՝ Արմեն Սարգյանի հետ, որի ընթացքում քքնարկվեցին ձեռք բերված կապերի ամպրապնդման հետագա ուղիները, հնարավոր համատեղ աշխատանքները, առաջարկվեցին նոր գաղափարներ և քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները:

Այնուհետև պրոֆեսոր   Ռոսաննա դե Ռոսան ԳԿՄԿ 4.2 լսարանում հանդես եկավ «Քաղաքական հաղորդակցման փոփոխվող սցենարը» դասախոսության թեմայով:

Դասախոսությունը վերաբերում էր ամբողջ աշխարհում քաղաքական հաղորդակցման համակարգերի անցումային գործընթացներին: Հատկապես կարևորվում է, որպես միջնորդ, լրատվության և սոցիալական մեդիայի դերը ներկայիս քաղակաքանության մեջ: