Հանդիպում ամբիոնների վարիչների հետ
Մարտի 23, 2022Ս.թ. մարտի 23-ին տեղի ունեցավ հերթական հեռավար հանդիպումը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրենության և ամբիոնների վարիչների միջև:
Տնօրեն Ա․ Սարգսյանը կարևորեց ամբիոնների վարիչների պարբերական հանդիպումները տեղեկատվության փոխանակման և ամբիոնների կարիքների վերհանման տեսանկյունից, ինչպես նաև ներկայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ին ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը։
Դեկան Ա. Մխիթարյանն իր խոսքում անդրադարձավ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի՝ ուսանողներին ընձեռվող «Առաջնորդության զարգացման ծրագրի» շրջանակներում կրթաթոշակից օգտվելու լայն հնարավորություններին:
Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լ. Ադամյանը ամբիոնների վարիչների հետ քննարկեց համատեղ համագործակցության արդյունավետ ուղիները՝ միջոցառումներում ուսանողների առավել ներգրավվածության նպատակով։ Լ. Ադամյանը կարևորեց նաև առաջիկայում կայանալիք «Կրթություն և կարիերա էքսպո - 2022» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին ներկայացնել ամբիոնների ուժեղ կողմերն ու ուսանողների բազմաթիվ ձեռքբերումներն ու հաջողության պատմությունները:
ՏՏ բաժնի պետ Ա. Եղոյանը հայտնեց Moodle հեռավար հարթակից օգտվելու վերաբերյալ նոր տեսաուղեցույցների և մայիս-հուլիս ամիսներին նախատեսված դասախոսների վերապատրաստման դասընթացի մասին, որը կնպատի նրանց կրեդիտների ավելացմանը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման կարգի համաձայն։
Հանդիպումն ավարտվեց ամբիոնների վարիչների կողմից բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ արդյունավետ լուծման մեխանիզմների առաջարկներով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին