Գլխավոր էջ





«Մասթեր–կլաս» դասախոսական պարապմունքներ Ռուսաստանի Դաշնությունում

Հունիսի 14, 2016

2016 թ-ի հունիսի 6 – 12 Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի «Տուրիզմի կառավարում» բաժնի  հրավերով ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Տուրիզմի կառավարում» բաժնի ուսանողները դասախոս, դոցենտ Զ. Հայրյանի գլխավորությամբ  Ռուսաստանի Դաշնությունում ունկնդրեցին «Մասթեր–կլաս» դասախոսական պարապմունքները: Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի «Տուրիզմ» ամբիոնի լավագույն պրոֆեսորները՝ Վ. Ի. Բուշուևան (բարձր որակի կադրերի պատրաստման ֆակուլտետի դեկան), Յու. Մ. Լագունինը և այլք դասախոսական և գործնական պարապմունքներ անցկացրին «Տուրօպերեյթինգ» (տուրօպերատորի գործունեության կազմակերպման և կառավարման հիմունքները) և «Հյուրանոցային տնտեսություն» առարկաների գծով:
Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի դասախոսական կազմը Կենտրոնի ուսանողներին ծանոթացրեց Մոսկվայի տուրիստական ենթակառուցվածքին, Ռուսաստանի Դաշնության տուրիստական շուկային և հյուրանոցային ձեռնարկություններին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի ուսանողները այցելեցին «Կոսմոս» հյուրանոց, որտեղ նրանց համար հատուկ պարապմունք կազմակերպվեց՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման տեխնոլոգիաներին, կոնֆերանս-դահլիճին, ֆիթնես-կենտրոնին և սննդի ձեռնարկության ծառայություններին ծանոթացնելու նպատակով:
Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի վարչությունը Կենտրոնի մագիստրանտների համար էքսկուրսիաներ ու այցելություններ կազմակերպեց Կարմիր հրապարակ, «Նոր Երուսաղեմ», ՎԴՆԽ, Սվյատո Տրոիցկայա Լավրա, Մուկանովայի թանգարան-արգելոց, Տյուտչևի թանգարան և Տրետյակովյան պատկերասրահ:
Գործնական պարապմունքների ավարտից հետո ՌՏՍՊՀ դասախոսները ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի ուսանողների համար կազմակերպեցին կլոր սեղան՝ գիտահետազոտական աշխատաքի արդյունքների քննարկումով, և համապատասխան հավաստագրեր շնորհեցին նրանց: