Գլխավոր էջ





Աստղերին նայենք ոչ թե անզեն աչքով ու ռոմանտիկ մտքով, այլ զինված աչքով ու գիտական մտքով

Փետրվարի 28, 2018

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը ս. թ. մարտի 24-25-ը համատեղ կազմակերպում են երկօրյա այցելություն Բյուրականի աստղադիտարան, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան իջևանել հենց աստղադիտարանի հյուրանոցում, այցելել Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և աշխատասենյակ, 2.6 մետրանոց դիտակի կառավարման սենյակ։ Հանգստի ընթացքում կկազմակերպվեն հետաքրքիր ինտելեկտուալ և ժամանցային խաղեր , իսկ արդեն երեկոյան՝ գիշերային զբոսանք, գիշերային երկնքի կողմնորոշում համաստեղություններով և գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով: Հաջորդ օրը մասնակիցների համար կկազմակերպվի հետաքրքիր էքսկուրսիա դեպի Ամբերդ, Տառերի պուրակ , Օհանավանք և Սաղմոսավանք: Հյուրանոցում ճաշելուց հետո մասնակիցները կվերադառնան Երևան:
Երկօրյա էքսկուրսիայի արժեքը մեկ անձի համար 16. 000 ՀՀ դրամ է՝ ներառյալ տրանսպորտի, հյուրանոցի, սննդի, Էքսկուրսիաների, թանգարանի տոմսի, աստղադիտակների արժեքները։ Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության համար գրանցվել նախապես՝ մոտենալով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Շրջանավարտների հետ կապերի և զբաղվածության բաժին կամ զանգահարել 096-69-34-80 , 099-61-71-13 հեռախոսահամարներով: