ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի դասախոս Նարինե Մանուկյանը՝ Լեհաստանում
Ապրիլի 19, 2019էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ապրիլի 8-12-ը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի դասախոս Նարինե Մանուկյանը Լեհաստանի Դաբրովա Գուրնիչայի միջազգային համալսարանում դասախոսություններ անցկացրեց:
Նարինե Մանուկյանը մասնակցեց նաև համալսարանի կազմակերպած միաջազգային աշխատակազմի շաբաթին և ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին:
Այցի ընթացքում համալսարանում մեկնակրկել էր Շտուտգարդի ԶԼՄ-ների համալսարանի կողմից կազմակերպվող եվրոպական միջդիսցիպլինար նորարարական գաղափարների ուսանողական մրցույթը. ժյուրիի կազմի մեջ ընդգրկվեց նաև մեր Կենտրոնի դասախոսը: