Գլխավոր էջ





Ինտերակտիվ դասավանդման ուղեցույց՝ սովորենք դասավանդել

Հոկտեմբերի 8, 2024

Ս.թ. հոկտեմբերի 7-ին ԳԿՄԿ-ում մեկնարկեց «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստումների շարքը՝ նախատեսված ծրագրում ընդգրկված պրոֆեսորադասախոսական կազմի դասավանդման հմտությունների բարելավման համար: Վերապատրաստումը շարունակվելու է մինչև ս.թ. հոկտեմբերի 11-ը ներառյալ:

Վերապատրաստման նպատակն է ՊԴ կազմին զինել տեսական և գործնական գիտելիքներով դասավանդման նորարարական միտումների և գործիքների, ուսանողակենտրոն և հետազոտահեն ուսուցման սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել դասարանում ինտերակտիվ, գործնական ուսուցման մեթոդաբանությունը կիրառելու կարողությունը և զարգացնել ինքնուրույն կրթական բովանդակություն ստեղծելու կարողություն՝ օգտագործելով ուսանողակենտրոն, ինտերակտիվ և գործնական ուսուցման մեթոդներ և գործիքներ: Վերապատրաստման ընթացքում մասնակիցները կծանոթանան ուսուցման հիմնական նորարարական միտումներին, որոնք արդյունավետ են բարձրագույն կրթության ուսումնառողների դասավանդման հարցում, հասկանալ ուսանողակենտրոն կրթության առանձնահատկությունները և բարձրագույն կրթության ուսանողների համար կրթության ձևերի և մեթոդների ճիշտ ընտրության կարևորությունը, վերլուծել կրթական բովանդակությունը և գնահատել տարբեր ինտերակտիվ ուսուցման մեթոդների արդյունավետությունը, ինչպես նաև կիրառել նորարարական մեթոդներ և տեխնոլոգիաներ ու օգտագործել թվային գործիքներ լսարանում:

Վերապատրաստման թեմաները ներառում են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են դասավանդման ժամանակակից մեթոդներ, նյութի ինտերակտիվ մատուցում, գնահատման հիմունքներ, ստեղծարար մտքի խթանում և ԱԲ գործիքների կիրառումը դասավանդման մեջ:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին