Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Մարտի 27, 2023

Ս/թ մարտի 27-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ՀՀ հան­րակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում իրականացվող բարե­փո­խումներին ու ծրագրերին աջակ­ցելու, կրթության և գիտության բնագավառում համատեղ արդյունավետ համագործակցություն հաստատելու նպատակով:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը կարևորեց այս համագործակցության մեկնարկը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ գիտական, կրթական նախագծեր և հետազոտություններ, փորձագիտական խորհրդատվություն ուսանողներին, հետազոտողներին և երիտասարդ փորձագետներին, ինչպես նաև կազմակերպել գիտաարտադրական պրակտիկա կրթության կառավարման մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների համար:

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ համատեղ համագործակցությունը կնպաստի հան­րակրթական և բարձրագույն ուսումնական հաստա­տութ­յուններում արդի կրթական, մանկա­վարժական մեթոդական գործի­քա­կազմի մշակմանն ու ներդրմանը՝ երկու կառույցների կրթության ոլորտի առաջատար մասնագետների ու փորձագետների ներգրավմամբ:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրինության անդամներ՝ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը, որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանն ու հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանը, ինչպես նաև ԿԶՆԱԿ-ի կրթական նորարարությունների ու հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, ովքեր կարևորելով այս համատեղ համագործակցության մեկնարկը՝ ակտիվ քննարկման արդյունքում որոշեցին համատեղ մշակել հանրակրթական դպրոցի կառավարման ուսումնական մոդուլ և իրականացնել վերապատրաստման դասընթացներ հանրակրթական դպրոցի տնօրենների համար:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին