Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոս Մելինե Բեգլարյանը մասնակցել է սննդի անվտանգությանը և տեխնոլոգիաներին նվիրված միջազգային դասընթացին

Նոյեմբերի 1, 2018

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար և ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոս Մելինե Բեգլարյանը, ստանալով դրամաշնորհ Իսրայելի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (MASHAV) կողմից, սույն թվականի հոկտեմբերի 7-26-ը Իսրայելի Ռեխովոտ քաղաքում մասնակցել է "Feeding the Future: Food Safety and Technology in Times of Global Change" թեմայով միջազգային հետբուհական դասընթացին: Վերջինս կազմակերպվել էր MASHAV (Israel’s Agency for International Development Cooperation), SCP (Singapore Cooperation Programme) և "The Hebrew University of Jerusalem"(The Robert H. Smith Faculty of Agriculture, Food and Environment, The International School of Agricultural Sciences) հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Դասընթացին մասնակցելու համար մրցույթով ընտրվել էին աշխարհի մի քանի մայրցամաքների 20 տարբեր երկրների ներկայացուցիչներ: Դասընթացի ընթացքում ներկայացվել և քննարկվել են սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի, սննդամթերքի քիմիական հետազոտությունների, սննդամթերքի տարայավորման, մսամթերքի և հացամթերքի արտադրության, հացի հարստացման, ինչպես նաև փորձարկման լաբորատորիաների հավատագրման գործընթացների վերաբերյալ թեմաներ: Բացի այդ՝ SCP ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև Սինգապուրում սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի լաբորատոր հետազոտությունների իրականացման առանձնահատկությունները: Դասընթացի վերջում մասնակիցները ներկայացրել են իրենց թիմային հետազոտական ծրագրերը: Մ. Բեգլարյանը ներկայացրել է IMAGU թիմի (թիմի անդամները՝ Հնդկաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Գվատեմալայից) հետազոտական աշխատանքը, որը վերաբերում էր երշիկային արտադրանքի մանրէաբանական աղտոտմանը: Դասընթացի մասնակիցները հանդես են եկել նաև իրենց ազգային հագուստներով: