Գլխավոր էջ





Հանդիպում ԳԿՄԿ ավագների հետ

Ապրիլի 20, 2023

Ս.թ. ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ դեկան Ատոմ Մխիթարյանի, հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանի հանդիպումը ՈՒԳԸ և ՈՒԽ նախագահների և կուրսերի ավագների հետ:

Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել Կենտրոնի՝ զարգացման նոր փուլ թևակոխելու և որպես հետազոտական համալսարան դիրքավորվելու վերաբերյալ, տեղեկացնել նախատեսվող միջոցառումների, պրակտիկայի և աշխատանքի հնարավորությունների մասին, ինչպես նաև վեր հանել ուսանողների կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ:

Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ա. Մխիթարյանը շեշտեց Կենտրոնում որոշումների կայացման գործընթացներում ուսանողների ակտիվ ներգրավվածության կարևորությունը և առաջարկեց բաց զրույց ունենալ ուսանողներին հուզող հարցերի շուրջ, լսել կարծիքներ և առաջարկներ Կենտրոնի հետազոտական համալսարանի տեսլականի վերաբերյալ։

ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լ. Ադամյանը կազմակերպեց քննարկում ուսանողների պրակտիկային և կարիերային առնչվող հարցերի շուրջ, ներկայացրեց այդ ուղղությամբ Կենտրոնում տարվող աշխատանքներն ու առաջարկեց բաց չթողնել ստեղծված հնարավորություններն ու ակտիվորեն ընդգրկվել կազմակերպված միջոցառումներում:

Հանդիպմանը մասնակից ուսանողները հանդես եկան առաջարկներով ուսանողների ակտիվության խթանման, ամառային դպրոցի կազմակերպման, նշանավոր գիտնականների մասին նյութերի հանրայնացման, ուսումնական գործընթացի բարելավման, նոր համագործակցային կապերի հաստատման և մի շարք այլ հարցերի ուղղությամբ:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին