Գլխավոր էջ





ԳԿՄԿ ուսանող Ավետ Գալստյանը հնարավորություն է ստացել աշխատելու ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտում

Մայիսի 25, 2022

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ապագա հետազոտող գիտնական Գալստյան Ավետն է:

Այնպես չէ, որ Ավետը փոքր տարիքից է երազել դառնալ երկրաբան, բայց ճակատագրի բերումով հայտնվեց երկրաբանության ֆակուլտետում: Ի սկզբանե նպատակ չունենալով մնալ այս ոլորտում՝ այնուամենայնիվ, հետազոտական պրակտիկ և հետաքրքիր աշխատանքների շնորհիվ՝ Ավետի վերջնական ընտրությունը կանգ առավ երկրաբանի մասնագիտության վրա՝ նպատակ ունենալով շարունակել շրջապատող աշխարհի չբացահայտված գաղտնիքների բացահայտումը:

Իր նպատակասլացության և աշխատասիրության շնորհիվ Ավետն այսօր, սովորելուն զուգահեռ, հնարավորություն է ստացել աշխատելու ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի հրաբխագիտության բաժնում` որպես ճարտարագետ երկրաբան:

Բոլոր ակտիվ և հետաքրքրասեր երիտասարդներին Ավետը հորդորում է հետևել իր օրինակին և հրավիրում է սովորելու ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի մագիստրատուրայում, որովհետև հենց երկրաբաններն են տալիս այն տեղեկատվությունը, որը թաքնված է հողերի և քարերի մեջ, օգնում ճանաչել շրջապատող աշխարհն այն ժամանակ, երբ մարդիկ դեռ գոյություն չունեին և օգնում չվախենալ տարերային աղետներից, հասկանալ այդ երևույթների պատճառները և ճիշտ պատրաստվել դրանց:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին