Գլխավոր էջ





«ԳԿՄԿ-ն ինձ բազում գիտելիքներ, ծանոթություններ և հաճելի հիշողություններ է փոխանցել», - ԳԿՄԿ շրջանավարտ Աստղիկ Յավրյան

Մարտի 21, 2023

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի մագիստրատուրայի շրջանավարտ Աստղիկ Յավրյանն է:

«Առաջին մասնագիտությունս բավականին հեռու է տնտեսագիտությունից և կառավարումից, ուստի որոշեցի, որ մագիստրոսական կրթությունս պետք է կառավարման ոլորտում ստանամ: Այդ ժամանակ երկմտում էի, թե որտեղ կարող եմ ստանալ մագիստրոսական կրթություն և ընկերուհուս խորհրդով ընտրեցի ԳԿՄԿ-ն, քանի որ բավականին տպավորվեցի Կենտրոնի դասախոսական կազմի և տված գիտելիքների մասին ընկերուհուս փոխանցած տեղեկությունից», - նշում է Աստղիկը:

Կենտրոնի մասին խոսելիս Աստղիկն ընդգծում է, որ դասախոսների բարձր պրոֆեսիոնալիզմի ու մարդկային որակների շնորհիվ ձեռք է բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում ապահովել են մասնագիտական բավականին մեծ աճ:

Աստղիկը վստահ է, որ միայն գիտելիքներով զինված, պատասխանատու և պատրաստակամ մասնագետն աշխատանքում կարող է հաջողության հասնել, ինչպես նաև կարևորում է մասնագիտության ճիշտ ընտրությունը և սերը կատարած աշխատանքի հանդեպ:

«ԳԿՄԿ-ն ինձ բազում գիտելիքներ, ծանոթություններ և հաճելի հիշողություններ է փոխանցել, և այստեղ ընդունվող ուսանողներին էլ խորհուրդ կտամ, որ անընդհատ սովորեն, քանի որ ուսումը շարունակական գործընթաց է և ինքնակատարելագործման լավագույն աղբյուր», - իր խոսքը եզրափակում է Աստղիկը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին