«ԳԿՄԿ-ում դասավանդում են հրաշալի դասախոսներ, ովքեր օժտված են և՛ մասնագիտական, և՛ մարդկային հիանալի հատկանիշներով», - ԳԿՄԿ շրջանավարտ Սուսաննա Մամիկոնյան
Մարտի 10, 2023ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի մագիստրատուրայի շրջանավարտ Սուսաննա Մամիկոնյանն է:
Սուսաննան առաջին մասնագիտությամբ մանկավարժ-երաժիշտ է, ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը, այնուհետև Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, սակայն ժամանակի ընթացքում միայն դրանով չի սահմանափակվում, ցանկանում է իր ունակություններն ու կարողությունները փորձել նաև այլ ոլորտում, և հենց այդ որոշումն էլ նրան բերում է Կենտրոնի կառավարման ամբիոնի մագիստրատուրա:
«Կառավարումն ինձ համար նոր ու շատ հետաքրքիր մասնագիտություն է: Կարևոր էր մագիստրոսական թեզիս ընտրությունը, քանի որ բավականին երկար ժամանակ աշխատում եմ կրթական հաստատություններում՝ սկզբում նախադպրոցական, այնուհետև հանրակրթական դպրոցում, և այդ պատճառով թեման հենց այդ ոլորտից ընտրեցի՝ «Կրթության կառավարման հիﬓախնդիրները ՀՀ-ում»: Մագիստրոսական թեզիս նպատակն էր՝ ընդունելով առկա մարտահրավերները նշել հիﬓախնդիրների լուծման և զարգացման այնպիսի արդյունքներ, որոնք կխթանեն կրթության և գիտելիքի արժևորումը և կբարձրացնեն Հայաստանի վարկանիշը միջազգային գիտական համայնքում: Մագիստրոսական թեզը հնարավորոթյուն ընձեռեց ավելի խորապես ուսուﬓասիրել կրթական համակարգը, կրթության կառավարման հիﬓախնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում», -պատմում է Սուսաննան:
«ԳԿՄԿ-ում դասավանդում են հրաշալի դասախոսներ, ովքեր օժտված են և՛ մասնագիտական, և՛ մարդկային հիանալի հատկանիշներով, որոնցից շատ բան եմ սովորել: Շատ եմ տպավորվել Կենտրոնում կազմակերպված միջոցառումներից, գիտական արշավներից, որոնք ուղղված են ուսանողների բազմակողմանի զարգացվածությանը: Ցանկանում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գիտական ղեկավար Ատոմ Մխիթարյանին, ում ջանքերն ակնհայտ են կրթության ոլորտում», - նշում է Սուսաննան:
Սուսաննան վստահ է, որ հաջողության հասնելու համար պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին, չկանգնել նույն տեղում և անընդհատ նոր հմտություններ ձեռք բերել:
Որպես Կենտրոնի շրջանավարտ՝ Սուսաննան ԳԿՄԿ բոլոր մագիստրանտներին խորհուրդ է տալիս լինել ավելի պրպտող, շատ ժամանակ հատկացնել ինքնակրթությանը և ունենալ ակտիվ մասնակցություն Կենտրոնում ուսանողների համար կազմակերպվող տարբեր դասընթացներին և միջոցառումներին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին