«ԳԿՄԿ-ի դեղագիտության բաժինը եզակի է իր տված ակադեմիական գիտելիքներով»,- ԳԿՄԿ ուսանող Տաթևիկ Առաքելյան
Հուլիսի 13, 2022ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեղագիտության ամբիոնի շրջանավարտ Տաթևիկ Առաքելյանն է:
Ներկայումս Տաթևիկն աշխատում է ՀՀ ԳԱԱ Ա. Մնջոյանի անվան գիտահետազոտական կենտրոնում և, ինչպես ինքն է նշում, հենց ԳԿՄԿ-ում ստացած գիտելիքների շնորհիվ է, որ այսօր աշխատում է գիտության ոլորտում:
«Անկեղծ ասած, ԳԿՄԿ-ն շատ պատահական եմ ընտրել, բայց չեմ փոշմանել երբևէ իմ ընտրության հարցում, ասեմ ավելին՝ հպարտ եմ, որ սովորել եմ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում, քանի որ Կենտրոնում դասավանդող հեղինակավոր ակադեմիկոսների և գիտնականների շնորհիվ ձեռք եմ բերել արժեքավոր գիտելիքներ, նաև անցել եմ գիտարտադրական պրակտիկա մի շարք դեղարտադրող ընկերություններում և դեղատներում, ինչի արդյունքում ստացել եմ պրակտիկ հմտություններ, որոնք շարունակաբար զարգացնելու հնարավորություն ունեմ առ այսօր», - նշում է Տաթևիկը:
Կենտրոնում ունեցած հիշարժան դրվագների մասին խոսելիս Տաթևիկը դժվարանում է առանձնացնել որևէ մեկը, քանի որ ուսումնառության ընթացքում ունեցել է բազմաթիվ բովանդակալից և հիշարժան օրեր:
Իսկ հմուտ դեղագետ դառնալ ցանկացողներին Տաթևիկը միանշանակ խորհուրդ է տալիս ընտրել հենց ԳԿՄԿ-ի դեղագիտության բաժինը, քանի որ այն եզակի է իր տված ակադեմիական գիտելիքների և այդ գիտելիքները պրակտիկ դաշտում կիրառելու լայն հնարավորությունների առումով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին