Գլխավոր էջ





«Կենտրոնը հնարավորություն է տալիս ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն», - ԳԿՄԿ ուսանող Գևորգ Բադալյան

Մայիսի 17, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնի մագիստրատուրայի 1-ին կուրսի նպատակասլաց ուսանող Գևորգ Բադալյանն է:

Գևորգը բոլոր ապագա կառավարիչներին հրավիրում է սովորելու Կենտրոնի կառավարման ամբիոնի մագիստրատուրայում, որովհետև այստեղ ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերած գիտելիքները գործնականում ամրապնդել՝ անցնելով համապատասխան պրակտիկա իրենց ոլորտին առնչվող առաջատար պետական և մասնավոր կառույցներում։

«Կենտրոնի միջազգային համագործակցությունը 50-ից ավել օտարերկրյա բուհերի հետ բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ուսանողների համար ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն», - նշում է Գևորգը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին