Նոր մագիստրոսական ծրագիր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում ՝ Երկրաբանություն
Հունիսի 20, 2013Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային
ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի «Երկրաբանություն» ամբիոնը հայտարարում է 2013-2014 թվականների ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն «Երկրաբանություն» մասնագիտությամբ:
Մագիստրատուրայի ուսանողները ուսման ընթացքում կստանան հիմնավոր գիտելիքներ երկրաբանական գիտության տարբեր ուղղությունների՝ ակտիվ տեկտոնիկայի, երկրաբանական վտանգների, սեյսմաբանության, սեյսմիկ ռիսկի գնահատման, հրաբխագիտության ու հրաբխային վտանգի գնահատման, երկրաքիմիայի, օգտակար հանածոների և նրանց որոնման մեթոդների, պետրոլոգիայի և պետրոգրաֆիայի, աշխարհագրական տեղեկատվական մեթոդների և այլ ուղղությունների մասին:
Կկարդացվեն դասախոսություններ հարակից այն գիտությունների մասին, որոնք օգտագործվում են երկրաբանական հետազոտությունների ժամանակ: Մագիստրատուրայի ուսումնական ծրագրում ներառված են ինչպես հիմնարար բնույթի դասախոսություններ, այնպես էլ գործնական, լաբորատոր և դաշտային աշխատանքներ:
Ուսումնական գործընթացը կիրականացվի որակյալ և փորձառու մասնագետների կողմից: