Գլխավոր էջ





Շնորհակալագրեր Գիտակրթական միջազգային կենտրոնի թիմին

Մարտի 5, 2013

 

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ թիմն արժանացավ երկրորդ մրցանակին: Կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը շնորհավորելով թիմի անդամներին հույս հայտնեց, որ հաջորդ տարի նրանք ավելի լավ հանդես կգան, կհաղթեն հայաստանյան փուլն ու կմեկնեն Միացյալ նահանգներ: 
Նշենք, որ միջազգային այս մրցույթ-դատախաղին Հայաստանի թիմերը մասնակցում են 2000 թվականից: Մրցույթի ընթացքում իրավաբանական ֆակուլտետների ուսանողական թիմերը հանդես են գալիս մե'կ հայցվորի, մե'կ պատասխանողի դերում, փորձելով փաստերին տալ ճիշտ իրավական որակումներ եւ հիմնավորել փաստարկները: Հայաստանյան մրցափուլը հաղթահարած թիմը մեկնում է Վաշինգթոն մրցելու աշխարհի շուրջ 90 երկրներից դատախաղին մասնակցող թիմերի հետ: 
ԳԿՄԿ թիմի անդամ և լավագույն բանախոս ճանաչված Գրիգոր Թունյանը կարծում է, որ իրենք բոլոր նախադրյալները ունեն հաջորդ տարի լավագույնս հանդես գալու համար:. 
«Ճիշտ է արդյուքներն ու արձանագրած հաջողությունները գոհացուցիչ չէին, սակայն ձեռք բերվածը պետք է զարգացնել, առավել ևս ,երբ ունենք լավ և ուժեղ թիմ, նպատակային և համախմբված թիմային աշխատանք ,որի դեպքում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի»,-նշեց Գրիգորը: 
Սոնան և Տաթևը ևս լավ տպավորություններ էին ստացել մրցույթից .«Երկրորդ մրցանակին արժանանալը դատական նախադեպերի ուսումնասիրության հետ կապված թերացումների արդյունք էր, սակայն դա հաշվի առնելով, վստահ ենք, որ հաջորդ անգամ կարող ենք հավակնել ավելիին»: 
Իսկ մասնակիցներից Անին էլ վստահեցնում է, որ մրցույթին մասնկացելու համար պետք է չքնել և շատ կարդալ, քանի որ Ջեսափը շատ պատասխանատու մրցույթ է, տալիս է գիտելիքների մեծ պաշար և դրդում ինքնազարգացման: 

 

ՀՀ ԳԱԱ Լրագրություն,մագիստրատուրա I 
Գրիգորյան Տաթևիկ